Թօփ 1
Գեղեցկության սրահ

Top 1
Beauty salon
Топ 1
Салон красоты

Առաջին հերթին այն մազերի հարթեցումն է՝ երկար ժամանակով։ Այն հաճախ անվանում են նաև բրազիլական հարթեցում։ Լավ լվացված և չորացված մազերին քսում են լուծույթ, որը պարունակում է հեղուկ կերատին և ֆորմալդեհիդ։ Վերջինիս բաղադրությունը լուծույթի մեջ չպետք է գերազանցի 2%-ը, քանի որ այն դասվում է տոքսիկ նյութերի շարքին։

Սովորաբար այս պրոցեդուրան տևում է մոտավորապես 2 ժամ։ Ժամանակը պայմանավորված է նաև մազերի խտությունից և երկարությունից, ինչպես նաև օգտագործվող նյութի որակից և, իհարկե, մասնագետի պրոֆեսիոնալիզմից։
Կերատինային հարթեցման լավ և վատ կողմերը։

Ճիշտ է սկսել դրական կողմերից։ Կերատինից հետո մազերը իսկապես դառնում են հարթ և հաճելի։ Ծանծաղ մազերը ստանում են փայլ և ճիշտ խնամքի դեպքում այդ էֆֆեկտը կարող է պահպանվել ընդհուպ մինչև 3-4 ամիս