Թօփ 1
Գեղեցկության սրահ

Top 1
Beauty salon
Топ 1
Салон красоты

2011 թվականից ուղղակիորեն կազմակերպելով, կառավարելով տարբեր սրահների գործունեությունը, ինչպես նաև անուղղակիորեն նպաստելով տարբեր կենտրոնների կառավարմանը, մասնագիտական խորհրդատվությունների տրամադրմամբ ու գործնական պարապմունքների կազմակերպմամբ, կարողացել ենք կուտակել տարիների փորձ վարսահարդարման, դիմահարդարման, մատնահարդրման և մի շարք այլ այս ոլորտի ծառայությունների մատուցման բնագավառում:

Բազմաթիվ հաճախորդների գոհունակության, ազնիվ ու անբասիր աշխատանքի շնորհիվ 2017 թվականից նախաձեռնեցինք (2011 թվականից վարսահարդարման ծառայություններ մատուցող) սրահի ձեռքբերման նոր գործարքի կնքումն ու նոտարական վավերացումը:

Ի վերջո, 2018 թվականին «ԹՕՓ 1 Հոլդինգի» շրջանակներում հիմնադրենցինք «ԹՕՓ 1» հապավմամբ (հայտնի ապրանքանիշով) հանդես եկող Գեղեցկության սրահը:

Այն մեծ հարգանք է վայելում հաճախորդների՝ ավագ և երիտասարդ սերունդների ներկայացուցիչների շրջանում: Մի վայր, որտեղ ձևավորված է ընտանեկան մթնոլորտ և հաճելի միջավայր, մասնագիտական բարձր կարողությունների ու մարդկային հատկանիշների հիման վրա, վարսահարդարման տարատեսակ ծառայություններից լիարժեք օգտվելու ու բավականություն ստանալու համար:

Դա մի հարթակ է, որտեղ ծավալվում են քննարկումներ, կազմակերպվում են դասընթացներ ու իրականացվում են սեմինարներ նորաձևության և հարդարման նրբությունների ու գաղտնիքների բացահայտման վերաբերյալ:
Ընդլայնելով գործունեության սահմանները, ներկայում մասնագիտական փոձառությամբ կիսվում ենք ու համագործակցում ենք գերմանական, ֆրանսիական, իտալական, ռուսական և մի շարք այլ երկրների առաջատար

կազմակերպությունների հետ՝ գնելով մազերի ներկեր, գունավորման ու գունաբացման էկոլոգիապես մաքուր նյութեր, հարդարման, շպարի ու դիմահարդարման բացառապես անվտանգ պարագաներ: